Խաղարկություն Ամերիա Օնլայն/Ամերիա Մոբայլ Բանկինգ համակարգում գործարքներ կատարած օգտատերերի միջև
17.11.2015,
16:29
Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը հանդես է գալիս Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավո, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը հանդես է գալիս Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավո, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Արշավի շրջանակներում Ամերիաբանկը հայտարարել էր խաղարկություն հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգում 5 և ավել գործարք իրականացնող օգտատերերի միջև:
Խաղարկությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 17-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ: Խաղարկությանը ներկա էր Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Խաղարկության պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդի SMS-ի և էլ-նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար:
«Վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին հետևյալ համարները`
168, 209, 227: Վերոնշյալ համարները ստացած հաճախորդները որպես մրցանակ կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Նշենք, որ տվյալ հաճախորդները կարող են իրենց մրցանակները ստանալ մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը՝ այցելելով Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակ»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք նաև, որ Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավի շրջանակներում մինչև դեկտեմբերի 30-ը Ամերիա Օնլայն/Ամերիա Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործողներն օգտվում են արտոնություններից:
Մասնավորապես, Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին Ամերիա Օնլայն Բանկինգ ծառայությունը տրամադրվում է ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն, զեղչը գործում է նաև Ամերիա Օնլայն Բանկինգ համակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների համար, իսկ իրավաբանական անձանց երեք ամսով տրամադրվում է Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial):
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-