Ամերիաբանկը նախատեսում է մասնաճյուղ բացել «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը նախատեսում է մասնաճյուղ բացել «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնում, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասac Ամերիաբանկի անրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի բացումը նախատեսվում է նոյեբերին։
Բարսեղյանի խոսքով, երկու տարի առաջ բանկը ձեռնարկել է նոր ձևաչափի մասնաճյուղերի բացում «Երևան մոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում` բացելով փոքր մասնաճյուղեր բազմակողմանի ծառայություններով։
«Դրանք գերազանցել են բոլոր մեր սպասելիքները, քանի որ արագ հավաքեցին հաճախորդների բազա և այսօրվա դրությամբ ամենաարդյունավետ և ծան_աբեռնված մասնաճյուղերից են, ինչի պատճառով փորձում ենք բեռնաթափել դրանք։ Հաշվի առնելով պահանջարկը` մենք նախատեսում ենք նմանաօրինակ մասնաճյուղ բացել «ՌԻՈ մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տարածքում, ևս մեկ մասնաճյուղ նախատեսում ենք բացել հաջորդ տարի», – ասաց Բարսեղյանը` չնշելով, թե որտեղ են նախատեսում եմ բացել հաջորդ մասնաճյուղը։
Նա նշեց, որ նման մասնաճյուղերը գործում են հաճախորդների համար բավականին ակտիվ և արդյունավետ, քանի որ աշխատում են երկարացված գրաֆիկով։
Նա բարձր գնահատեց նաև ապրիլին Գյումրիում բացված «Կումայրի» մասնաճյուղը։
Նրա խոսքով, նպատակային տարեկան ցուցանիշներն արդեն կատարված են, մասնաճյուղը զարգանում է նախատեսվածից ավելի ակտիվ, իսկ վարկային պորտֆելը մի քանի ամսում արդեն գերազանցել է 1 մլրդ դրամը, ինչը վկայում է գործունեության ակտիվ տեմպերի մասին։
«Մեզ համար կարևոր է բիզնես վարկավորման ծավալների մեծացումը Գյումրիում և բիզնեսի զարգացման խթանումը, ինչի համար մենք առաջարկել ենք արտոնյալ պայմաններ և շարունակելու ենք աշխատել նույն սկզբունքով և շեշտադրումներով, որպեսզի մինչև տարվա վերջ էականորեն գերազանցենք նախատեսված ցուցանիշները», – ասաց Բարսեղյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: –0–