Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կպարգևատրի American Express քարտատերերին

19.10.2015, 14:05
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ  Բանկը և American Express ընկերությունը համատեղ, Բանկի American Express քարտերի քարտատերերի համար իրականացնում են հերթական պարգևատրումների ծրագիրը, հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կպարգևատրի American Express քարտատերերին
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ  Բանկը և American Express ընկերությունը համատեղ, Բանկի American Express քարտերի քարտատերերի համար իրականացնում են հերթական պարգևատրումների ծրագիրը, հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:

«Մինչև 2016թ. հունվարի 15-ը ներառյալ American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտերով կատարելով առնվազն 300,000 ՀՀ դրամի վճարումներ ՀՀ-ում և արտերկրում՝ քարտատերերը  հնարավորություն կստանան ընտրել  իրենց պարգևատրումը Բանկի կողմից ներկայացվող կատալոգից»,-ասված է հաղորդագրությունում:

Պարգևատրումների կատալոգին և ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ  Բանկի պաշտոնական կայքից:

Ի դեպ, հաղորդագրության համաձայն, ներկայում ևս ձեռք բերելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express քարտը,  քարտապանները կարող են նշված ժամանակահատվածում օգտվել այս առաջարկից:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-