Ամերիաբանկը ձեռք է բերել «Նորվիկ» ՈւՎԿ–ի վարկային պորտֆելի մի մասը
15.01.2015,
14:19
Ամերիաբանկը համալրել է ակտիվների կազմը «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկային պորտֆելի մի մասի ձեռքբերման հաշվին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը համալրել է ակտիվների կազմը «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկային պորտֆելի մի մասի ձեռքբերման հաշվին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխհամաձայնության պայմաններում վերջինս Ամերիաբանկին է զիջել իր վարկային պորտֆելի մի մասը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:
2014 թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ գրանցվել է 6 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 293,2 մլրդ դրամ (9,48 տոկոսի աճ), կապիտալը՝ 40,9 մլրդ դրամ ( 5,7տոկոսի աճ): Ամերիաբանկի շահույթը առաջին կիսամյակում կազմել է 5,1 մլրդ դրամ։
«Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին և գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից: «Նորվիկի» միակ բաժնետերը «Նորվիկ բանկ» բաժնետիրական միությունն է (Լատվիա)։
«Նովիկ» ՈւՎԿ–ի ակտիվները 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են մոտ 17 մլրդ դրամ, պարտավորությունները` 10 մլր դրամ, կապիտալը` 7 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 14,7 մլրդ դրամ։ ՈւՎԿ–ի վնասը նախորդ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 233,2 մլն դրամ` 2013 թ.–ի երրորդ եռամսյակում գրանցված 288,9 մլն դրամի վնասի համեմատ ($1 - 478,09 դրամ)։ -0-