Ամերիաբանկն ամփոփել է «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի արդյունքները
28.07.2015,
18:43
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ամփոփվեցին հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխության արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ամփոփվեցին հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխության արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Երեք փուլով կայացած քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ տեղը գրաված մասնակիցները` Արթուր Հարությունյանը և Գոռ Նազարյանը ստացան GoPro Hero 4 Silver խցիկ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 մասնակից՝ 63 աշխատանքով:
«Այսօր Ամերիաբանկը հեռակառավարման համակարգերի բոլոր հնարավոր ուղիներով ծառայություններ մատուցող եզակի բանկերից է Հայաստանում: Այս մրցույթը նպատակ ուներ հանրությանը ներկայացնելու բանկի հեռակառավարման համակարգերի բոլոր ուղղությունները»,– նշվում է հաղորդման մեջ։
Մրցույթի շրջանակներում Ամերիաբանկի Facebook-ի էջի միջոցով անհրաժեշտ էր ներկայացնել հեռակառավարման համակարգերով անհավանական իրավիճակներում բանկային գործարքներ իրականացնելու լուսանկարներ, որտեղ պետք է առկա լիներ բանկինգի իրականացման համար օգտագործվող որևէ սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարներն անցել են առաջնային ֆիլտրացիա, և վերջնական արդյունքում ընտրվել է 20 լուսանկար: Ընդ որում, լուսանկարներից 10-ն ընտրվել է Facebook-ում առավելագույն LIKE հավաքած մասնակիցներից (ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում), իսկ մնացած 10-ն ընտրվել է Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքով: Հաղթողներն ընտրվել են Բանկի ղեկավարներից և աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:-0-