Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա

19.12.2014, 12:35
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են  «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են  «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են  «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Հաղորդման համաձայն, բանկի հաճախորդները մինչև  2014թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2015թ. մարտի 2-ը ներառյալ «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների  համակարգի հետ համատեղ առաջարկում է իր հաճախորդներին Հայաստանից Մեծ Բրիտանիա ուղարկվող փոխանցումները կատարել 0% սակագնով:

«Արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված է ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և նրանց  ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն: 

Փոխանցումը ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում, և հնարավորություն ունի ստանալ գումարը ուղարկելուց անմիջապես հետո»,– նշվում է հաղորդագրությունում։ 

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում և բոլոր 16 սպասարկման կետերում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIA Money Transfer, Converse Transfer  և Sigue Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն։ 

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ, կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ ($1 – 497 դրամ)։ —0-