Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայկական ապրանքների BRIDGE EXPO ցուցահանդեսը տեղի ունեցավ Թբիլիսիում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում

26.04.2012, 15:50
Հայկական ապրանքների BRIDGE EXPO ունիվերսալ առևտրա - արդյունաբերական ցուցահանդեսը տեղի ունեցավ 21-22-ը Թբիլիսիում՝ BRIDGE միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնից:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական ապրանքների BRIDGE EXPO ունիվերսալ առևտրա - արդյունաբերական ցուցահանդեսը տեղի ունեցավ 21-22-ը Թբիլիսիում՝ BRIDGE միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնից:

Միջոցառումների կազմակերպիչներն էին Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միությունը և «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական աջակցությամբ: 

Ցուցահանդես այցելել են Վրաստանի կառավարության և գործարար աշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաև Թբիլիսիի բնակիչները: Կազմակերպվել էին անհատական բիզնես-հանդիպումներ, որոնց արդյունքում ստորագրվել են մի շարք համագործակցության պայմանագրեր: 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը և Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն Զարգացման նախարարի տեղակալ Միխայիլ Ջանելիդզեն: 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ֆորումի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 40 հայկական գործարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին մասնակցել է 33 հայկական ընկերություն: 

Ֆորումի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ «Փոքր երկրների մեծ հնարավորությունները» թեմայով, որոնց շրջանակներում ելույթով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի  նախարարության, Վրաստանի էկոնոմիկայի և Կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչները և երկու պետությունների գործարարները: 

«Նոր իրականության ընդհանուր կանոնները» սեկցիոն նիստի ժամանակ Զարգացման հայկական գործակալությունը և Վրաստանի Ազգային ներդրումային գործակալությունը հանդես եկան շնորհանդեսներով՝ ներկայացնելով գործարարներին մեր երկրների ներդրումային հնարավորությունները: 

«Ֆորումի և ցուցահանդեսի արդյունքում ստեղծվել են նոր գործարար կապեր և քննարկվել են դեպի Վրաստան հայկական ապրանքների արտահանման հնարավորություններն ու հեռանկարները»,- նշվում է հաղորդագրության մեջ:--0--