Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է

24.09.2021, 10:32
Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Կոնվերս Բանկը  ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով
Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը  ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը: 

«Կոնվերս Բանկը, ավանդաբար, հիփոթեքային  վարկավորման շուկայի առաջատարներից է: Բանկն առաջարկում է ֆինանսավորում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ծրագրային միջոցներով՝ մրցունակ տոկոսադրույքներով։ Հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Էքսպո ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեղում ձևակերպել հիփոթեք՝ մրցունակ պայմաններով, ինչպես նաև անվճար ստանալ Mastercard Standard կամ VISA Classic քարտ»,- ասել են Կոնվերս Բանկում։  

Միջոցառմանը մասնակցում են  «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամ կառուցապատողները՝ ներկայացնելով առաջնային շուկայում առկա անշարժ գույքը: Միջոցառումը միտված է համախմբել 

Հայաստանում ոլորտի առաջատարներ կազմակերպություններին, ներկայացնել  Ասոցիացիայի անդամ հանդիսացող կառուցապատողների կողմից առաջնային շուկայում ներկայացվող անշարժ գույքը՝ խրախուսելով վաճառքը, ինչպես նաև նպաստել գործարար կապերի հաստատմանը: 

Build Armenia էքսպո-ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:–0–