Հայաստանում Carrefour սուպերմարկետների ցանցը կբացվի ամռանը
31.01.2014,
14:20
Հայաստանում Carrefour սուպերմարկետների ցանցը ենթադրաբար կբացվի ամռանը, նշվում է Yerevan Mall առևտրային կենտրոնի Facebook–ի պաշտոնական էջում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում Carrefour սուպերմարկետների ցանցը ենթադրաբար կբացվի ամռանը, նշվում է Yerevan Mall առևտրային կենտրոնի Facebook–ի պաշտոնական էջում։
Carrefour SA (խաչմերուկ, ֆրանսերեն) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատորն է, որը աշխարհում մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։
«Այս պահին բանակցություններ են ընթանում Carrefour–ի հետ, և ամենայն հավանականությամբ այն կբացվի ամռանը Yerevan Mall–ի տարածքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են H&M–ը և Mango–ն, չեն ներկայացվի Երևանի առևտրային կենտրոնում։ «Չնայած մեր հետաքրքրվածությանը H&M–ի հետ համագործակցության հարցում, երկարատև բանակցությունների արդյունքում ընկերությունը որոշել է դուրս չգալ հայկական շուկա», – նշել են Yerevan Mall–ից։
Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ առևտրային կենտրոնում կինոթատրոնի համար նախատեսված տարածք կա, սակայն միջազգային օպերատորների հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել։
Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։ Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը (353–րդ տեղը Forbes–ի վարկանիշում) դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefour հիպերմարկետների ցանցի հետ։
Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։
Ինչպես պարզաբանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Dalma Garden Mall–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ավելի եկամտաբեր է համարել հարթակ տրամադրել ոչ թե մեկ, այլ մի քանի ոչ մեծ ընկերությունների։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որպեսզի Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։
2013 թ.–ի վերջին պարզ դարձավ, որ Carrefour–ի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել հայկական շուկա մտնելու ուղղությամբ, և այս պահին քննարկվում է ցանցի համար տարածքներ տրամադրելու հարցը։–0–