Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Երևան մոլ»–ի և Carrefour–ի միջև նախնական վարձակալության պայմանագիր է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ

13.05.2014, 18:34
«Երևան մոլ»–ի և Carrefour–ի միջև նախնական վարձակալության պայմանագիր է ստորագրվել Երևանում  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Երևան մոլ»–ի և Carrefour–ի միջև նախնական վարձակալության պայմանագիր է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Երևան մոլ»–ի և Carrefour–ի միջև նախնական վարձակալության պայմանագիր է ստորագրվել Երևանում  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Օլանդը երեքշաբթի այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին:

Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև «Երևան մոլ» առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը։

Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։ Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը (353–րդ տեղը Forbes–ի վարկանիշում) դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefour հիպերմարկետների ցանցի հետ։

Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։

Ինչպես պարզաբանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Dalma Garden Mall–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ավելի եկամտաբեր է համարել հարթակ տրամադրել ոչ թե մեկ, այլ մի քանի ոչ մեծ ընկերությունների։

Ինչպես նշվում էր ավելի վաղ, Carrefour–ը կբացվի մոտ 66 հազար քմ մակերես ունեցող Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքում։ Դրանցից մոտ 10 հազար քմ–ն կառուցված է Carrefour–ի չափանիշներով։

Yerevan Mall առևտրի կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեքոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Carrefour–ը առևտրի կենտրոնի տարածքում կբացվի 2014 թ.–ի երրորդ եռամսյակում։–0–