«ՀԿԵ»-ն մասնակցում է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին
04.10.2013,
13:35
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Երկաթուղին ներկայացված է գործընկեր «GNC-ALFA» ընկերության հետ համատեղ տաղավարով:
Ինչպես նշված է ընկերության հաղորդագրության մեջ, «ՀԿԵ»-ի տաղավարին ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանրապետության ղեկավարին ներկայացրեց երկաթուղում իրականացվող նորարարական նախագծերը, ծանոթացրեց ՀԿԵ-ի աշխատանքներում կիրառվող օպտիկամանրաթելային համակարգի հզորության, գնացքների շարժը, մեկնման ու ժամանման ժամանակը, բեռնման և բեռնաթափման ընթացքը հսկող ավտոմատացված ծրագրերի գործողությունը:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց Հայաստանի նախագահին, որ երկաթուղու բոլոր էլեկտրաքարշերի վրա տեղադրված են հատուկ տեսանկարահանման սարքեր, որոնք թույլ են տալի հետևել շարժին: Տեսախցիկները տեղադրված են նաև բուժկետերում, որտեղ լոկոմոտիվային բրիգադներն անցնում են զննում չվերթից առաջ և հետո:
Ցուցահանդեսի ժամանակ Վիկտոր Ռեբեցը հանդիպումներ ունեցավ նաև Լանար ընկերության ներկայացուցիչների, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:
Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց երկաթուղու ղեկավարին միայն լիցենզավորված ծրագրերի օգտագործման և IT-մասնագետների որակյալ պատրաստման և վերապատրաստման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև ՀԿԵ հաշվողատեղեկատվական կենտրոնի հինգ մասնագետների Microsoft RA ընկերությունում վերապատրաստման հարցը:
Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 6-ին:
Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 120 ընկերություններ, այդ թվում 90 տեղական և ավելի քան 30 արտասահմանյան ընկերություններ Ռուսաստանից, Սինգապուրից, Ամերիկայից, Կանադայից։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կհասնի 26 հազարի` նախորդ տարվա 24 հազարի փոխարեն։
Այս տարի գործում է հատուկ առանձնացված տարածք պոտենցիալ գործընկերների (B2B) միջև բանակցությունների համար` ավելի բարձր գործնական արդյունքներ ձեռք բերելու նպատակով։
Միջոցառումը, որի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, անցկացվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո USAID–ի Ձեռնարկատիրության և շուկայի մրցունակության զարգացման ծրագրի (EDMC) աջակցությամբ։ Միջոցառման պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը` «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, իսկ պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»–ը, հովանավորն է Satis–ը։ Տեղեկատվական հովանավորներից մեկը «ԱՌԿԱ» գործակալությունն է։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-