Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում առաջին անգամ բացվել է Dodo Pizza–ի առաջին առաքման կետը, մինչև 2028թ.–ը նախատեսվում է ներդնել 4,5մլն դոլար

25.07.2023, 14:03
Երևանի կենտրոնում բացվել է Dodo Pizza–ի առաջին առաքման կետը
Հայաստանում առաջին անգամ բացվել է Dodo Pizza–ի առաջին առաքման կետը, մինչև 2028թ.–ը նախատեսվում է ներդնել 4,5մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում բացվել է Dodo Pizza–ի առաջին առաքման կետը։

Dodo Pizza ապրանքանիշը նախատեսում է մինչև 2028թ.–ը Հայաստանում բացել 15 ռեստորան` ներդնելով 4,5մլն դոլար, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանը դարձել է աշխարհում ամենաարագ աճող պիցցա–բրենդի ներկայության 18–րդ երկիրը, այն բացել է իր 939–րդ կետը Երևանի Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում։

Քաղաքի կենտրոնի բնակիչներին դեռևս հասանելի է պիցցայի առաքում, բայց շուտով կբացվի ռեստորանի ընդարձակ սրահը` մանկական խաղասենյակով։ Մինչև 2023թ.–ի վերջ Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում կբացվի երկրորդ Dodo Pizza–ն։

Dodo Pizza Armenia–ն հայ ձեռներեց Տիգրան Գարեգինյանի նախագիծն է, որը ֆրանշիզայով բրենդի զարգացման բացառիկ իրավունք ունի։-0-