Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՎԶԵԲ–ը և E5P բազմադոնոր հիմնադրամը Հայաստանին կտրամադրեն 25մլն եվրո Երևանի համար «կանաչ» ավտոբուսների ծրագրով

24.11.2021, 17:17
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին տրամադրում է 20 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ՝ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերությանը հնարավորություն ընձեռելով գնել սեղմված բնական գազով շահագործվող նոր ավտոբուս
ՎԶԵԲ–ը և E5P բազմադոնոր հիմնադրամը Հայաստանին կտրամադրեն 25մլն եվրո Երևանի համար «կանաչ» ավտոբուսների ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 20 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ՝ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերությանը հնարավորություն ընձեռելով գնել սեղմված բնական գազով շահագործվող նոր ավտոբուս, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Այդ տրանսպորտային միջոցների շնորհիվ կբարելավվեն ավտոբուսային ծառայությունները Հայաստանի մայրաքաղաքի 1 միլիոն բնակչի համար՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը արտանետումների կրճատման շնորհիվ։ 

ՎԶԵԲ-ի վարկին աջակցում է 5 միլիոն եվրո գումարի չափով կապիտալ դրամաշնորհը Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամի կողմից, որը ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող՝ բազմադոնոր հիմնադրամ է: Եվրամիությունը E5P հիմնադրամի ամենախոշոր ներդրողն է, իսկ Շվեդիան՝ ամենախոշոր երկկողմանի դոնորն ու հիմնադրամի նախաձեռնողը: Հայաստանում E5P հիմնադրամի մյուս դոնորներից են Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիայի Հանրապետությունը և ՎԶԵԲ-Թայվան գործարար տեխնիկական համագործակցության հիմնադրամը:

Ծրագիրը նպատակ ունի բարելավել Երևանում հասարակական տրանսպորտի շարժունակությունը և ՎԶԵԲ-ի՝ Կանաչ Քաղաքների շրջանակի մի մասն է կազմում՝ աջակցելով «կանաչ» համայնքային ներդրումներին այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Նոր ցածրահատակ ավտոբուսները հարմարեցված են շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Երկրում իր գործունեության մեկնարից ի վեր Բանկը ավելի քան 1.67 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։–0–