Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 Գերազանցության մրցանակի՝ որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում

15.07.2014, 18:45
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 ամսագրի «Գերազանցություն» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է երրորդ անգամ:
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 Գերազանցության մրցանակի՝ որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 ամսագրի «Գերազանցություն» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է երրորդ անգամ:

Արդեն 23-րդ տարին անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 20 մրցանակ: Մրցույթին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ:

Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկի առաջատար դիրքերի ամրապնդումը, Բանկի արդյունավետ կառավարման համակարգը, նորարարական նախագծերով հանդես գալը, միջազգային լավագույն փորձի և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մշտապես տարվող աշխատանքները:

Բացի այդ, հաշվի է առնվում փոքր և միջին բիզնեսին, վերականգնվող էներգետիկայի ոլորտին աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրերի իրականացումը` միջազգային խոշոր կառույցների (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (EBRD)), Ավստրիական Զարգացման Բանկ (OeEB), Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալություն, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ (FMO) և KfW Bankengruppe-ի անդամ (DEG), Եվրասիական Զարգացման բանկ (EDB), Ասիական Զարգացման բանկ (ADB)) և հեղինակավոր բանկերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի կողմից ներդրված նորարարական լուծումներով ծառայությունները, մասնավորապես՝ Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCIl) միջազգային խոշոր ֆակտորինգային միությանն անդամակցելու միջոցով հաճախորդների համար միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակի ընդլայնումը` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:

Հաշվի է առնվում նաև «Ամերիա» ավանդը, որն իր հնարավորություններով բոլորովին նոր մոտեցում է ՀՀ բանկային համակարգում և հաճախորդին տալիս է ավանդն ինքնուրույն ձևավորելու ազատություն, ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առավելություններով «Պարզ և արագ» փաթեթը, ֆիզիկական անձանց նոր ու ճկուն պայմաններով սպառողական վարկերի առաջարկը,  ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագրի ստացումը, «Ameria Partner» փաթեթը, որը տալիս է բարձրակարգ սպասարկման մի շարք հնարավորություններ, ներառյալ Visa Infinite վճարային քարտը` իր եզակի առավելություններով և Ucom-ի հետ համատեղ քարտի մշակումը, որն ապահովում է աննախադեպ տոկոսադրույքով վարկավորում` ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար:

«Ամերիաբանկը հետայսու ևս շարունակելու է ծավալել ակտիվ գործունություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ` ամրապնդելով առաջատար դիրքերը տարածաշրջանում և հանդես գալով ֆինանսական ոլորտում առաջադիմական և նորարարական լուծումներով», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:-0-