Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

«Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2015» վարկանիշի երկրորդ տեղում է

29.01.2015, 21:35
«Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը զբաղեցնում է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2015» վարկանիշի երկրորդ տեղը, հայտնում է Forbes Russia–ն։
«Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2015» վարկանիշի երկրորդ տեղում է
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը զբաղեցնում է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2015» վարկանիշի երկրորդ տեղը, հայտնում է Forbes Russia–ն։

Պարբերականի համաձայն` «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ վարձակալության եկամուտը կազմել է 1.08 մլրդ դոլար։ Գործարարի հիմնական օբյեկտներն են` «ՌԻՕ» առևտրային–ժամանցային կենտրոնը Դմիտրովյան մայրուղում (105 000 քմ), Novotel Moscow City–ն (360 համար)։

Միաժամանակ, Սամվել Կարապետյանի անշարժ գույքի ընդհանուր մակերեսը գնահատվում է շուրջ 925 000 քմ, որոնցից 829 000 քմ–ն բաժին է ընկնում առևտրային մակերեսներին, 48 400 քմ–ն` գրասենյակային տարածքներին և 48 000 քմ–ն` պահեստներին։

Ինչպես նշվում է վարկանիշում, տարվա ընթացքում ընկերությունը ստացել է 400 000 քմ բնակտարածքի, առևտրային մակերեսների և գրասենյակների շինարարության թույլտվություն Սկոլկովո նորարարական քաղաքում։ Միաժամանակ, հայտագրված ներդրումների ծավալը կազմել է 800 մլն դոլար։

Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2015»–ի առաջատարներն են «Կիևյան հրապարակ» ընկերության սեփականատերեր Զարախ Իլիևը և Գոդ Նիսանովը։ Նրանց անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամուտները կազմում են 1.4 մլրդ դոլար, իսկ առևտրային մակերեսները` 1 200 000 քմ։

Վարկանիշի երրորդ տեղում են` «ԻԿԵԱ Մոս»–ի սեփականատերեր Ինգվար Կամպրադը և ընտանիքը (վարձակալությունից ստացված եկամուտը` $790 մլն դոլար, մակերեսը` 2 042 000 քմ)։

Չորրորդ տեղում են ԲԻՆ Խմբի ընկերության սեփականատերեր Միխայիլ Գուցերիևը, Սաիթ–Սալամ Գուցերիևը և Միկայիլ Շիշխանովը (վարձակալության եկամուտը` 615 մլն դոլար, մակերեսը` 1611 000 քմ)։

Առաջատարների հնգյակը եզրափակում են «Ռեգիոններ» ԸԽ ընկերության սեփականատերեր Ալիխան Մուցոևը, Ամիրան Մուցոևը և Ամիրխան Մորին։ Նրանց սեփականությունից ստացված եկամուտը Forbes–ի գնահատմամբ կազմել է 520 մլն դոլար, իսկ ընդհանուր մակերեսը կազմել է 639 000 քմ։ -0-