«Ռոսգոսստրախ» ՊԸ նախագահ Դանիլ Խաչատուրովն ընդգրկվել է Forbes Russia–ի «Ռուսաստան-2014–ի 15 ամենահարուստ ամուրիների» ցուցակում
07.05.2014,
14:56
«Ռոսգոսստրախ» ՊԸ նախագահ Դանիլ Խաչատուրովն ընդգրկվել է Forbes Russia–ի «Ռուսաստան-2014–ի 15 ամենահարուստ ամուրիներ» ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ» ՊԸ նախագահ Դանիլ Խաչատուրովն ընդգրկվել է Forbes Russia–ի «Ռուսաստան-2014–ի 15 ամենահարուստ ամուրիներ» ցուցակում։
Պարբերականի համաձայն` Խաչատուրովն ամուսնալուծվել է կնոջ` Աննայի հետ 2007 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ Forbes–ը նրա կարողությունը գնահատել էր 1.3 մլրդ դոլար։
«Ամուսնալուծությունից առաջ «Ռոսգոսստրախի» գրասենյակում ամուսինները համատեղ հայտարարություն են ստորագրել, որում ասվում էր ապահարզանի ժամանակ բաժանման ենթակա գույքի բացակայության և առանձին ապրելու ու ամուսնալուծությունից երեք տարի առաջ համատեղ տնտեսություն վարելու բացակայության փաստի մասին»,– նշում են նրանք։
Աննա Խաչատուրովայի փաստաբանները հայտնել են, որ նա ստիպված էր ստորագրել թուղթը, որ կարողանար 14–ամյա որդու համար ալիմենտ ստանալ։
Շուտով նախկին կինը հայց ներկայացրեց` նա հավակնում էր գույքի կեսին, այդ թվում` «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերի։ 2008 թվականին դատարանը մերժեց Աննայի բոլոր պահանջները։
Շուտով Խաչատուրովն ամուսնացավ դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ, ում հետ ամուսնալուծվեց այս ամառ, Tatler ամսագրի տվյալներով։
Խաչատուրովի կարողությունը Forbes–ի վարկածով գնահատվում է 2.6 մլրդ դոլար, նա զբաղեցնում է «Ռուսաստան-2014–ի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշի 40–րդ տեղը։
Ռուսաստան-2014–ի ամենահարուստ ամուրիների ցուցակի առաջին տեղում է «Ալֆա գրուպի» դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը 17.6 մլրդ դոլար կարողությամբ։
Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է ՌԴ նախագահի նախկին թեկնածու, «Օնէքսիմ» խմբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը 10.9 մլրդ դոլարի կարողությամբ։ Միաժամանակ գործարարը երբեք ամուսնացած չի եղել։
Ռուսաստանի ամուրիների առաջատարների եռյակը եզրափակում է Ռոման Աբրամովիչը, ով իր կնոջ` Իրինայի հետ ամուսնալուծվել է 2007 թվականի մարտին։ Նրա կարողությունը գնահատվում է 9.1 մլրդ դոլար։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի գործարարների 200 ամենահարուստ գործարարների 2014 թվականի ամենամյա վարկանիշում ըստ Forbes–ի հայտնվել են 22 ամուրիներ։ Ամուրինելի ցուցակը կազմելու համար սահմանվել է տարիքային ցենզ, այդ պատճառով վարկանիշում ընդգրկվել են 50 տարեկանից երիտասարդ գործարարներ։ -0-