Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում GeoProMining-ի ընդհանուր ներդրումները 2011-2012 թվականներին շուրջ 180 մլն դոլար կկազմեն. Խուդոլի

26.04.2012, 10:47
Հայաստանում GeoProMining ներդրումային ընկերության ընդհանուր ներդրումները 2011-2012 թվականներին շուրջ 180 մլն դոլար կկազմեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց GPM նախագահ Ռոման Խուդոլին:
Հայաստանում GeoProMining-ի ընդհանուր ներդրումները 2011-2012 թվականներին շուրջ 180 մլն դոլար կկազմեն. Խուդոլի
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում GeoProMining ներդրումային ընկերության ընդհանուր ներդրումները 2011-2012 թվականներին շուրջ 180 մլն դոլար կկազմեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց GPM նախագահ Ռոման Խուդոլին:

«Մենք մեծ ներդրումներ ունենք՝ հաշվի առնելով «Ալբիոն» տեխնոլոգիան, որը նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ընդհանուր առմամբ, միայն այս տարի միայն Ալիբիոնի ուղղությամբ կատարված ներդրումները 80 մլն դոլար կկազմեն՝ նախորդ տարվա 30 միլիոնի դիմաց»,- ասաց Խուդոլին:

Նրա խոսքով՝ 2011-2012 թվականներին Հայաստանում կատարված ներդրումները $180 մլն կկազմեն:

«Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը հանքավայրերի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից:
 
Հայաստանում ոսկու խոշորագույն արտադրող GPM GOLD ընկերությունը, որը տիրապետում է երկրում ոսկու արտադրության երկու խոշոր ակտիվների` Սոտքի ոսկու հանքավայրին և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային, մտնում է ռուսական GeoProMining (GPM) ընկերությունների խմբի մեջ:

2001թ.-ին հիմնադրված GPM-ը մասնավոր միջազգային ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով: GeoProMining-ը ոսկի է արտադրում «Դորե» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և ծարրային խտանյութերի տեսքով:

GeoProMining ձեռնարկություններ կան Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում GPM-ին են պատկանում երկու ձեռնարկություններ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ)  և GPM Gold ընկերությունը: -0-