Հայկական գինու և կոնյակի համտես է նախատեսվում անցկացնել մինչև տարեվերջ Մոսկվայում և Շանհայում
05.11.2013,
16:37
Հայկական գինու և կոնյակի համտես է նախատեսվում անցկացնել մինչև տարեվերջ Մոսկվայում և Շանհայում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական գինու և կոնյակի համտես է նախատեսվում անցկացնել մինչև տարեվերջ Մոսկվայում և Շանհայում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարությունն այդ բնագավառի համար երկու հիմնական շուկա է նախատեսում` ռուսական և չինական։ Երկու երկրներում էլ մենք մինչև տարեվերջ կփորձենք հայկական գինիների համտես անցկացնել»,– ասաց Հարությունյանը։
Ըստ նրա` Ռուսաստանում համտեսը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում, իսկ Շանհայում` նոյեմբերի վերջին։
«Հայկական կոնյակի և գինու ինը արտադրողներ այդ ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն խոշորագույն գինեգործական ցուցահանդեսին, որտեղ նաև ամենայն հավանականությամբ Չինաստանի առևտրային ընկերությունների ներկայացուցիչների համար հայկական արտադրանքի համտես կկազմակերպվի։ Մենք արդեն կազմել ենք դիստրիբյուտորների ցուցակը, ում կներկայացնենք մեր արտադրանքը նոյեմբերի վերջին»,– ասաց Հարությունյանը։
Նա ավելացրեց նաև, որ որպես հայկական գինիների արտահանման պոտենցիալ շուկա` Չինաստանը դիտարկվում էր դեռ 2012թ.–ին, երբ փորձի համար այդ երկիր ուղարկվեցին հայկական գինիների առաջին կոնտեյները։
«Մենք թրթիռով ենք սպասել Չինաստանի պատասխանին, և երբ 2013թ.–ին նրանք պատվիրեցին ևս մեկ կոնտեյներ, մենք հասկացանք, որ ճիշտ ուղու վրա ենք»,– ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրենը։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին աճել է 3,6 տոկոսով` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 11 151.2 հազար լիտր, իսկ գինու արտադրությունը կազմել է 3 449.6 հազար լիտր` ավելանալով 32,8 տոկոսով։ –0–