Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գրքի բիզնեսը Հայաստանում կայացման փուլում է. փորձագետ

18.02.2014, 18:05
Գրքի բիզնեսը Հայաստանում այսօր կայացման ճանապարհին առաջին քայլերն է կատարում, հայտնեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը երեքշաբթի Գիրք նվիրելու օրվան նվիրված մամուլի ասուլիսում։
Գրքի բիզնեսը Հայաստանում կայացման փուլում է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գրքի բիզնեսը Հայաստանում այսօր կայացման ճանապարհին առաջին քայլերն է կատարում, հայտնեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը երեքշաբթի Գիրք նվիրելու օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

«Այն մշակույթը, որ գիրքը կարող է եկամտի աղբյուր դառնալ, մեր երկրում առայժմ չի ձևավորվել։ Այսօր գրքերը, խոսքը գեղարվեստական գրականության մասին է, Հայաստանում հրատարակվում են շատ փոքր տպաքանակներով` 500-700 օրինակ, ինչը հազիվ ծածկում է գրքի հրատարակման ու գովազդի ծախսերը»,– ասաց նա։

Նա միաժամանակ ընդգծեց, որ որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, կա։

«Օրինակ, եթե մի քանի տարի առաջ մենք դժվարությամբ կարող էինք ժամանակակից գրողին բացատրել, որ գիրքը նույնպես ապրանք է, որը պետք է գովազդել, ապա այսօր այդ առումով արդեն որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Հեղինակներն արդեն սկսում են աշխատել սեփական հասարակական վարկանիշի ուղղությամբ, աշխուժանում են սոցցանցերում, կազմակերպում են գովազդային արշավներ, ինչն ավելի մեծ թվով ընթերցողների է գրավում»,– ասաց Նիկողոսյանը։

Գրականագետը նշեց, որ այսօր Հայաստանում շահութաբեր է միայն մանկական գրականության հրատարակումը։

Բանաստեղծ Կարեն Անտաշյանն իր հերթին նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև էլեկտրոնային գրքերի զարգացող շուկային։

«Հայաստանում որոշակի խնդիրներ կան այդ իմաստով։ Առաջին, դրանք էլեկտրոնային վճարումների հետ կապված բարդություններն են, երկրորդ, ոչ բոլոր կրիչներն են տարբերակում հայկական տառատեսակները։ Բայց այդ խնդիրները պետք է լուծել, քանի որ էլեկտրոնային գրքերի ոլորտը մեծ հնարավորություններ ունի»,– ասաց Անտաշյանը։

Գիրք նվիրելու օր անցկացնելու առաջարկի հեղինակը 2008 թվականին դարձավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ Առաջարկը հավանություն ստացավ կառավարության կողմից։Գիրք նվիրելու ամսաթիվը պատահական չէ ընտրված. այդ օրն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
Հայաստանում գիրք նվիրելու օրը` փետրվարին 19-ին, տարբեր միջոցառումների շրջանակում մարդիկ գրքեր են նվիրում դպրոցներին, գրադարաններին, ինչպես նաև , ըստ ավանդույթի, մարդիկ գրքեր են նվիրում միմյանց։--0—