Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես ԵՄ–ում, այնպես էլ ԵԱՏՄ–ում. Պեսկով

09.01.2025, 15:51
Պարզապես անհնար է երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինել, ասել է Պեսկովը
Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես ԵՄ–ում,  այնպես էլ ԵԱՏՄ–ում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում (ԵՄ), այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Պարզապես անհնար է երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինել։ Այստեղ մեկ մաքսային տարածք է, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր են», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։