Рейтинг@Mail.ru
USD
367.01
EUR
422.5
RUB
4.526
GEL
140.08
2026 թ. օգոստոսի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս

Այսօր, 10:46
Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 3-ը ակցիային մասնակցող ռեստորաններում և սրճարաններում Արդշինբանկի POS տերմինալներով Արդշինբանկի Mastercard քարտերով վճարումներ կատարելիս քարտապանները կստանան 10% cashback։

Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապանները՝ բացառությամբ Mastercard Pension (կենսաթոշակային) քարտապանների։ Յուրաքանչյուր քարտի համար ամբողջ ակցիայի ընթացքում հնարավոր է ստանալ հանրագումարային մինչև 20,000 ՀՀ դրամ cashback (ներառյալ հարկերը), որը կփոխանցվի նույն քարտին ակցիայի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Առաջարկը կգործի Երևանի և մարզերի հետևյալ ժամանցային կետերում․ 

  • «Յասաման» ռեստորանների ցանց (Երևան՝ Եկմալյան 1/1, Ծովագյուղ և Ծաղկաձոր)

  • «Սիռովարնյա» ռեստորանների ցանց (Երևան՝ Հյուսիսային պողոտա 5 և Վազգեն Սարգսյան 2)

  • «Գինետուն» ռեստորան (Երևան–Սևան ավտոմայրուղի)

  • «Սարիզարդ» ռեստորան (Գառնի)

  • «Ռեդ Բրիջ» ռեստորան (Երևան)

  • «Օգոստոս» սրճարան (Երևան)

  • «Դը Պարկ Կաֆե» ռեստորան (Երևան)

  • «Լոս Պուեբլոս» ռեստորան (Երևան)

Cashback-ը ենթակա է հարկման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ակցիայի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։

Mastercard ստանդարտ և պրեմիում դասի քարտեր կարելի է պատվիրել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում, բանկն ունի 74 մասնաճյուղ և ապահովում է ներկայություն Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում: Մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: