Рейтинг@Mail.ru
USD
367.01
EUR
422.5
RUB
4.526
GEL
140.08
2026 թ. օգոստոսի 4, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+37

Հայկ Կոնջորյանն ընտվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

Այսօր, 17:21
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Հայկ Կոնջորյանն ընտվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։

Փակ գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցած ընտրության արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 63, դեմ 28։

Նշենք, որ քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։

Իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ հայտնել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։