Рейтинг@Mail.ru
USD
365.91
EUR
422.04
RUB
4.4144
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+32

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքով նոր էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

Այսօր, 13:54
Փաշինյանը հաստատել է էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղու հարցերով ադրբեջանցի մասնագետների այցելությունը Հայաստան
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքով նոր էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի` ադրբեջանցի մասնագետներն արդեն որոշակիացրել են, թե Հայաստանում որտեղով են անցնելու նոր էլեկտրահաղորդման գծերը։

«2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքում», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ մեկ այլ այցի վերաբերյալ էլ հաղորդագրություն էր տարածվել 2026 թվականի հունվարի 15-ին՝ այս անգամ երկաթուղու հարցով։

«Բոլոր քննարկումները եղել են այդ հանդիպումների շրջանակում», - ընդգծեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ նախկինում ևս նշվել է, որ էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, մալուխների և երկաթգծի թեմաներով երկկողմ աշխատանք է տարվում։