Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

13.08.2026, 12:32
ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն ունի
Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին Արմեն Գրիգորյանին ազատել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Ալեն Սիմոնյանը (2021 թվականի օգոստոսից զբաղեցնում էր Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը):

Արմեն Գրիգորյանն Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր ավելի քան ութ տարի՝ 2018 թվականի մայիսի 17-ից: