Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/ԱՌԿԱ/. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։
Փակ գաղտնի քվեարկությանը Աժ 105 պատգամավորներից մասնակցել են 53-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 53, դեմ 0։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ փոխնախագահ։
Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։
2005-2011 թվականներին սովորել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավագիտություն մասնագիտությամբ։ 2011-2014 թվականներին եղել է Ռուս-հայկական համալսարանի ասպիրանտ։ 2011-2013 թվականներին ուսանել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում։
2011-2014 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
2014-2016 թթ.-երին եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
2014 թ.-ից հանդիսանում է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։
Արամ Վարդևանյանը 2021 թ.-ի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստան դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։
2022 թ.-ին վայր է դրել մանդատը:
2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակով։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։