Рейтинг@Mail.ru
USD
366.17
EUR
422.12
RUB
4.4525
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+30

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Այսօր, 17:47
Մհեր Անանյանը նշանակվել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմումՄհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում
Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 2026 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Հայաստանի ֆինանսական հաստատություններում և պետական կառավարման համակարգում։ 1996–2003 թվականներին աշխատել է հայաստանյան մի շարք բանկերում, այդ թվում՝ Հայէկոնոմբանկում, Հայագրոբանկում և Յունիբանկում: 2020–2026 թվականներին ղեկավարել է «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ զբաղեցնելով գործադիր տնօրեն- Վարչության նախագահի պաշտոնը։ 

Մհեր Անանյանի բազմամյա մասնագիտական փորձն ու կառավարման հմտությունները կնպաստեն Յունիբանկի ռազմավարական զարգացմանն ու երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացմանը: