Рейтинг@Mail.ru
USD
366.14
EUR
422.56
RUB
4.5041
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 6, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+33

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Այսօր, 14:34
Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»։

Հիշեցնենք, որ վերջերս Moody’s-ը վերահաստատել էր IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշը՝ Ba3, ինչպես նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3 մակարդակում՝ ընդգծելով Բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները, բարձր շահութաբերությունն ու ակտիվների որակի շարունակական բարելավումը։

Դրական հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, որը կարող է նպաստել Բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում IDBank-ը կպահպանի վճարունակության և իրացվելիության բարձր մակարդակը։

Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ