9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց 12 մշտական հանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց 12 մշտական հանձնաժողով:
ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ՝ նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8: Մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանվել է՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով,
Պետական-իրավական հարցերի հանձնաժողով,
Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով,
Տնտեսական հարցերի հանձնաժողով,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողով,
Առողջապահության հարցերի հանձնաժողով,
Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով,
«Ուժեղ Հայաստան» խմբակցություն
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով,️
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով,
«Հայաստան» դաշինք
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով։