Рейтинг@Mail.ru
USD
365.91
EUR
422.04
RUB
4.4144
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 14-ից

Այսօր, 18:59
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 14-ից

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նաև նշվում է, որ Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ տրոլեյբուսային Տ5 երթուղին օգոստոսի 14-ից կվերադառնա իր հիմնական երթուղուն։

Քաղաքապետարանից հայտնում են, որ կամրջի հիմնանորոգման շրջանակում տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցները, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, ինչպես նաև լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։

Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի վերականգնման մնացած աշխատանքները։