Рейтинг@Mail.ru
USD
366.14
EUR
422.56
RUB
4.5041
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 6, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+31

Կալանավորվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը

Այսօր, 10:46
«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է։

Այս մասին հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանին։

Նա հայտնել է, որ Առուստամյանը կալանավորվել է 2 ամսով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի Գրուպ»-ի տնօրենների նախագահ, նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյան - խմբ.) և կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան - խմբ.) ձերբակալման մասին՝ առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ խարդախության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում:

ՔԿ-ի տվյալներով՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ. (Գագիկ Ծառուկյան-խմբ.)-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: