Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար

06.08.2026, 10:01
ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է 15,65 մլրդ դրամ հատկացնել հանրապետության մի շարք ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացրած նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է 15,65 մլրդ դրամ հատկացնել հանրապետության մի շարք ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 63,5 կմ, որոնցից մի մասը հանրապետական նշանակության են, մի մասը՝ միջպետական, և դրանց զգալի մասը հիմնանորոգումների մասով տեղական նշանակության են։

«3,7 մլրդ դրամն արդեն հատկացրինք ընդհանուր 76,4 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման, և 1,6 մլրդ դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10,6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար։ Այս աշխատանքների մի մասն արդեն շինհրապարակներում իրականացվում են», - ասաց Խուդաթյանը։