Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ․–ի հունվար–հուլիսին աճել է 6,9%
Այսօր,
17:35
Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5 484,7 մլն կՎտ·ժ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թվականի հունվար-հուլիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,9%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն:
Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5 484,7 մլն կՎտ·ժ:
Հուլիսին, անցյալ տարվա հուլիսի համեմատ, արտադրությունն աճել է 2,4%-ով, իսկ նույն տարվա հունիսի համեմատ՝ 19,3%-ով: