Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+32

Նախարարը ներկայացրել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու նախագիծը

Այսօր, 17:03
Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ հանդիպմանը քննարկել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը
Նախարարը ներկայացրել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ հանդիպմանը քննարկել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

​Նախարարը ներկայացրել է նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։

​Համաձայն նախագծի՝ 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը պետք է վճարի գործատուն։

​«Այս ձևաչափի նպատակը մինչև 200 000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է», - նշված է հաղորդագրության մեջ։

​Հանդիպմանը ներկա հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։

​ԱՆ-ից հայտնում են, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։