9-րդ գումարման ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 9-րդ գումարման Ազգային ժողովում ԱԺ-ն ընտրել է հանձնաժողովների նախագահներին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները չընտրվեցին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել։
Միաժամանակ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Լիլիթ Գալստյանն ընտրվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած բոլոր թեկնածուները նույնպես ընտրվել են։
- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Տրդատ Սարգսյան։
- Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Նազելի Բաղդասարյան
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Սիսակ Գաբրիելյան
- Արտաքին հարաբերությունների հանձնաժողով նախագահ` Սարգիս Խանդանյան
- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արուսյակ Ջուլհակյան
- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Վիլեն Գաբրիելյան
- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանն չընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Նույն խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Ղազինյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Չընտրվեց նաև Հայկ Ֆարմանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: