Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից սպասում է ստանալ ԵԱՏՄ պահանջների պահպանման պլան

19.08.2026, 11:41
ՌԴ-ն Հայաստանից սպասում է ստանալ  սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան
Ռոսսելխոզնադզորը Հայաստանից սպասում է ստանալ  ԵԱՏՄ պահանջների պահպանման պլան

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ-ն Հայաստանից սպասում է ստանալ սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ ծրագիր, «Իզվեստիա»-ին հայտնել է Ռոսսելխոզնադզորը։

«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից սպասում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը», - հայտարարել են գերատեսչությունում։

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք տեսակի արտադրանքի մատակարարումների նկատմամբ՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը։

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը։