Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
417.05
RUB
4.3123
GEL
139.53
2026 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը չեղարկել է արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու ներմուծման մաքսատուրքը

14.08.2026, 16:39
Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշին Հայաստան կներմուծվի առանց մաքսատուրքի
Հայաստանը չեղարկել է արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու ներմուծման մաքսատուրքը

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 14. /ԱՌԿԱ/. Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշին Հայաստան կներմուծվի առանց մաքսատուրքի։

Համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին կառավարության նիստում։

Համաձայն որոշման հիմնավորման՝առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն ՀՀ արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող կակաո-փոշու նկատմամբ։

Ներմուծման համար կկիրառվի մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Արտոնությունը տարածվում է մինչև 300 տոննա ծավալով կակաոյի փոշու վրա։