Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

Հայաստանի սահմանային անցակետերում կներդրվեն e-gate ավտոմատացված համակարգեր

Այսօր, 17:43
e-gate-ն ինքնաշխատ և անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը
Հայաստանի սահմանային անցակետերում կներդրվեն e-gate ավտոմատացված համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate (էլեկտրոնային անցակետ) ավտոմատացված համակարգեր, հայտնում են ՆԳՆ-ից։

e-gate-ն ինքնաշխատ և անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը և կրճատել սպասման ժամանակը:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ նախօրեին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման և սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։

Քննարկվել են նաև համակարգերի ներդրման փուլերի, աշխատանքների կազմակերպման, e-gate համակարգերի արդյունավետ և անխափան գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։

ՆԳ նախարարը նույն օրը Երևանի մոլերից մեկում ծանոթացել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ավարտական փուլում գտնվող գրասենյակի շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման գործընթացին։

Ընդգծվել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումն ու սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

«ՀայՓաս» ընկերության կողմից կառուցվող գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։