Рейтинг@Mail.ru
USD
365.5
EUR
423.61
RUB
4.3157
GEL
139.88
2026 թ. օգոստոսի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Ադրբեջանի հետ խաղաղություն, ռազմավարական գործընկերություն և «ԱԲ գործարան». Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականի հետ

Այսօր, 15:36
Կողմերը քննարկել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերը և ընդգծել հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը
Ադրբեջանի հետ խաղաղություն, ռազմավարական գործընկերություն և «ԱԲ գործարան». Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեն քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն և ԱՄՆ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման վեդրաբերյալ հարցերը։

Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում:

Կողմերը քննարկել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերը և ընդգծել հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին:

Միրզոյանը և Համադեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ։