Рейтинг@Mail.ru
USD
363.58
EUR
422.88
RUB
4.2331
GEL
139.3
2026 թ. սեպտեմբերի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Երևանում դպրոցները COP17-ի անցկացման պատճառով ժամանակավորապես կանցնեն վեցօրյա աշխատանքային ռեժիմի

18.08.2026, 11:47
Աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն
Երևանում դպրոցները COP17-ի անցկացման պատճառով ժամանակավորապես կանցնեն վեցօրյա աշխատանքային ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/.Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի, հայտնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ԿԳՄՍ նախարարությանը։

Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

COP-17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որն այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը։