Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

Այսօր, 12:52
Տեսչական մարմից հայտնում են, որն վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ՎԻԴԵՈ
ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, հայտնում է գերատեսչությունը։

«Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ», - նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմից հայտնում են, որն վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Միաժամանակ ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է, որ համայնքն է կազմակերպում աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը։