Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

400 մլն դոլարով երկաթուղային կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան

Այսօր, 18:48
Մենք շատ մեծ հարգանք ունենք ՌԴ շահերի նկատմամբ, բայց անտրամաբանական կլինի որևէ երկրի շահ ավելի բարձր դասել, քան մեր երկրի շահերը, հայտարարեց Փաշինյանը
400 մլն դոլարով երկաթուղային կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Այսօր կա հնարավորություն մոտավորապես 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու, և դա լավ հնարավորություն է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկաթուղու՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարման ներքո գտնվելուն։

«Այդ փաթեթի մեջ կարող են լինել նաև կոմպոնենտներ, որոնք ՌԴ-ի շահերի սպասարկման տեսակետից ավելի բարենպաստ միջավայր կձևավորեն»,- նշեց Փաշինյանն ԱԺ-ում կառավորության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։

Վարչապետը կոչ արեց գնալ այդ ճանապարհով։

«Մենք շատ մեծ հարգանք ունենք ՌԴ շահերի նկատմամբ, բայց անտրամաբանական կլինի որևէ երկրի շահ ավելի բարձր դասել, քան մեր երկրի շահերը»,- հայտարարեց Փաշինյանը։

ՀԿԵ-ի հարցով Հայաստանի ծրագրերի մասին

2026 թվականի փետրվարին Փաշինյանը չբացառեց Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ երկրի փոխանցելու հնարավորությունը, որը բարեկամական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ Քաթարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին:

Նա նաև հայտարարում էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև երկաթուղային հաղորդակցությունը կազմակերպել Հայաստանը շրջանցելով՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:

Հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի համատեքստում հնարավոր համարեց Ռուսաստանին 2 մլրդ դոլարի ֆինանսական պահանջներ ներկայացնելը: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավասու է օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ՝ արբիտրաժը: Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:

Ավելի ուշ՝ նույն օրը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարեց, որ ռուսական կողմը մտադիր է հավատարիմ մնալ կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է ներդրված միջոցների վերադարձ: