Рейтинг@Mail.ru
USD
366.14
EUR
422.56
RUB
4.5041
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+34

Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով

Այսօր, 17:10
Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ՝ հայտարարելով գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին, որը միտված է հաճախորդների փորձառության բարելավմանը և լոյալության լուծումների զարգացմանը։

 Համագործակցության այս փուլը հատկապես կարևոր է Բանկի ռազմավարական զարգացման ներկա փուլում, երբ Կոնվերս Բանկը շարունակաբար զարգացնում է C360 էկոհամակարգը և Converse Mobile հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով առավել անհատականացված և արժեքավոր փորձառություն։

 Համագործակցության նոր փուլի շրջանակում Կոնվերս Բանկին հասանելի կդառնան Visa-ի առաջատար տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձառությունը, որոնք հնարավորություն կտան շարունակաբար ընդլայնել C360 էկոհամակարգի հնարավորությունները, զարգացնել լոյալության գործիքները և հաճախորդներին առաջարկել հավելյալ արժեք ստեղծող լուծումներ՝ միաժամանակ ընդլայնելով նրանց փոփոխվող կարիքներին համապատասխան նորարարական ծառայությունների հասանելիությունը։

 Կոնվերս Բանկի և Visa-ի՝ 2002 թվականին մեկնարկած համագործակցությունն այսօր ներառում է նախաձեռնությունների լայն շրջանակ՝ քարտային առաջարկներից և միջազգային վճարային ծառայություններից մինչև տեխնոլոգիական նորարարությունների, միջազգային փորձի և խորհրդատվական աջակցության կիրառում։

 Համագործակցության նոր փուլը նոր հնարավորություններ է ստեղծում զարգացող տեխնոլոգիաների առավել լայն կիրառման համար՝ արտացոլելով բանկային ծառայությունների՝ ավանդական ֆինանսական շրջանակներից դուրս զարգացումը։ Visa-ի տեխնոլոգիական լուծումների և միջազգային փորձի կիրառմամբ Բանկը նպատակ ունի շարունակաբար ամրապնդել իր թվային հնարավորությունները և հաճախորդներին առաջարկել նորարարական ու նրանց կարիքներին միտված փորձառություն։

 Այս համատեքստում Բանկը ռազմավարական առաջնահերթություն է համարում նաև Visa Consulting & Analytics ծառայությունների շարունակական կիրառումը։ Visa-ի միջազգային փորձի և լավագույն փորձառությունների հիման վրա Կոնվերս Բանկն արդեն կատարելագործել է Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման, հաճախորդների գրանցման և հաշվի բացման գործընթացները։ Համագործակցությունը նաև նպաստել է C360 հարթակի միջոցով հաճախորդների կարիքների և վարքագծի վերլուծության հնարավորությունների ընդլայնմանը՝ հնարավորություն տալով առաջարկել առավել հասցեական և անհատականացված լուծումներ։

 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։