Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գրանթ Թորնթոնն առաջին հայկական ընկերությունն է` հավաստագրված որպես PCI QSA անվտանգության ստանդարտների որակավորված գնահատող

26.05.2015, 18:25
Գրանթ Թորնթոնը առաջին հայկական ընկերությունն է, որը հավաստագրված է վճարային քարտերի շուկայի Անվտանգության ստանդարտների խորհրդի (PSI Security Standarts Council) կողմից՝ որպես անվտանգության որակավորված գնահատող (QSA):
Գրանթ Թորնթոնն առաջին հայկական ընկերությունն է` հավաստագրված որպես PCI QSA անվտանգության ստանդարտների որակավորված գնահատող
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոնը առաջին հայկական ընկերությունն է, որը հավաստագրված է վճարային քարտերի շուկայի Անվտանգության ստանդարտների խորհրդի (PSI Security Standarts Council) կողմից՝ որպես անվտանգության որակավորված գնահատող (QSA):

Անվտանգության որակավորված գնահատողները (QSA) այն ընկերություններն են, որոնք խորհրդի կողմից որակավորված են և լիազորված իրականացնելու PCI DSS ստանդարտներին համապատասխան աուդիտ:

Գրանթ Թորնթոնը միակ հայկական ընկերությունն է, որը ստացել է համապատասխան լիազորություն՝ նմանօրինակ աուդիտ իրականացնելու համար:

PSI QSA լիազորությունը համալրում է  ընկերության կողմից մատուցած գործարար ռիսկերի կառավարման ծառայությունների շրջանակը  և աջակցում է  ընկերության հաճախորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում (ներառյալ ԱՊՀ երկրները), զանազան գործարար ռիսկերի հայտաբերման և կառավարման գործընթացում՝ կազմակերպության գործառնական արդյունավետության բարելավման և նորմատիվային պահանջներին համապատասխանեցման նպատակով:

Ինչպես նշել է ընկերության բաժնետեր և գործարար ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը, PSI Security Standarts Council-ը պրոֆեսիոնալ կառույց է, որը հիմնադրվել է  միջազգային հինգ վճարային համակարգերի (American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard, և Visa Inc) կողմից, և սահմանում է անվտանգության ստանդարտներ ամբողջ աշխարհում միջազգային վճարային համակարգերով աշխատող բոլոր ընկերությունների համար:

Նրա խոսքով` այդ ընկերությունները պետք է համապատասխանեն քարտապանների տվյալների անվտանգության ստանդարտների պահանջներին և անցնեն համապատասխանության ամենամյա աուդիտ:

«Որպես վճարային քարտերի շուկայի անվտանգության ստանդարտների խորհրդի (PSI Security Standarts Council) կողմից QSA լիազորություն ունեցող ընկերություն, մենք ուրախ կլինենք օգնել մեր հաճախորդներին կատարել քարտապանների տվյալների անվտանգության պահպանման իր ենց պարտավորությունները և համապատասխանել PCI DSS ստանդարտներին»,– ասել է նա։

Վճաևային քարտերի տվյալների արտադրության անվտանգության ստանդարտների PSI Security Standard Council խոչհուրդը  բաց գլոբալ ընկերակցություն է, որի նպատակն է վճարային քարտերի շուկայի համար մշակել և կատարելագործել տվյալների անվտանգության ստանդարտներ, ինչպես նաև վերահսկել այդ ստանդարտների պահանջների համապատասխանեցման և պահպանման գործընթացը: Խորհուրդը հիմնվել է 2006–ին American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard, և Visa Inc խոշոր միջազգային վճարային համակարգերի կողմից։

Grant Thornton International–ը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է անկախ աուդիտորական, հաշվապահական և խորհրդատվական ֆիրմաների, որոնք տրամադրում են աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մասնավոր և հանրային ընկերություններին։ Գրանտ Թորնթոնը միավորում է ավելի քան 38 500 մասնագետների աշխարհի 130 երկրներից, որոնց գործունեությունն ուղղված է իրենց հաճախորդների, գործընկերների և հասարակության կենսակերպի բարելավմանը։-0-