Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հատուկ առաջարկ Ամերիաբանկից՝ կանանց միամսյակի կապակցությամբ

07.03.2019, 16:36
Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով:
Հատուկ առաջարկ Ամերիաբանկից՝ կանանց միամսյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար. «Վեգա» խանութ-սրահների ցանց, «Զիգզագ» խանութների ցանց, «Վեստա» խանութների ցանց

«ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» խանութների ցանց , «Վենուս էլեկտրոնիկ» խանութ սրահ, Իդեալ համակարգի խանութ-սրահներ, «Դոմուս» հիպերմարկետ, «Նոր Տուն» խանութների ցանց, «Էլդորադո» հիպերմարկետ, «Բեկո» խանութների ցանց, «Ֆորտունա Թրեյդ» ՍՊԸ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ամերիաբանկն ապառիկի գծով համագործակցում է ավելի քան 100 ընկերության հետ: Համագործակցող ընկերությունների ցանկը ներկայացված է այս հղումով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-