Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայտնի է ՀԷՑ-ի վաճառքի գինը

24.02.2016, 11:34
Էլցանցերի անցյալ տարվա 9 ամսվա հաշվետվությունը որոշակի լույս է սփռում այս հարցի վրա։
Հայտնի է ՀԷՑ-ի վաճառքի գինը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Թեպետ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մի քանի անգամ նշել է, որ ՀԷՑ-ի առքուվաճառքի գինն առևտրային գաղտնիք է և հրապարակման ոչ ենթակա, այնուամենայնիվ, էլցանցերի անցյալ տարվա 9 ամսվա հաշվետվությունը որոշակի լույս է սփռում այս հարցի վրա, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Հայկական ժամանակին»։

Ըստ այդ հաշվետվության` ՀԷՑ-ի 25% բաժնետոմսերի համար Սամվել Կարապետյանի ընկերությունը վճարել Է 8,25 մլն դոլար։

«Եթե այս թիվը բազմապատկենք 4-ով, կստացվի, որ 100% բաժնետոմսերն արժեն մոտ 33 մլն դոլար։ Իսկ սրան պետք է գումարել նաև ՀԷՑ-ի շուրջ 220 մլն դոլարի պարտքերը, որը մարելու է նոր սեփականատերը։ Արդյունքում կստացվի, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 253 մլն դոլար»,– թերթի հետ զրույցում նշել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը։

2015 թ.–ի սեպտեմբերի վերջին «Տաշիր» խումբը, որը պատկանում է Սամվել Կարապետյանին և «Ինտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր ստորագրեցին ՀՀ–ում էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի մասին։ Գործարքի պահին ՀԷՑ–ն ուներ մոտ 220 մլն դոլարի պարտք, որի 20 տոկոսը վճարվել է «Տաշիրի» միջոցներից։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն իրականացնում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման գործունեություն, ինչպես նաև էլեկտրաէներգիան Վրաստան և Լեռնային Ղարաբաղ արտահանելու արտոնագիր ունի։ –0–