Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի հակամենաշնորհային ընկերությունն արգելել է շվեյցարական Helvelex ընկերության և Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը

14.03.2014, 14:38
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուրբաթ նիստի ընթացքում արգելել է շվեյցարական Helvelex ընկերության և Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը։
Հայաստանի հակամենաշնորհային ընկերությունն արգելել է շվեյցարական Helvelex ընկերության և Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուրբաթ նիստի ընթացքում արգելել է շվեյցարական Helvelex ընկերության և Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը։

Ինչպես նշվել է նիստի ընթացքում, ՏՄՊՊՀ է դիմել շվեյցարական « Helvelex» ընկերությունը, տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը։ 

Ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ «Helvelex» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն  շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը: 

Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների, թե շվեյցարական ընկերությունը չունենալով միջոցներ ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին և չի բացառվում, որ գործարքը կեղծ  է: 

Վերոնշյալի հիման վրա ՏՄՊՊՀ նիստում որոշվեց  արգելել համակենտրոնացումը: 

«Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թ.–ին և գործում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, արտադրում է  «Շահնազարյան», «Pearl of Armenia» ապրանքանիշերի 3–7 տարվա հնեցման կոնյակներ, ինչպես նաև կոնյակի սպիրտ։ Կոնյակի արտադրության համար միայն տեղական հումք է օգտագործվում։–0–