ՀԿԵ գլխավոր տնօրենը հսկողական այց է կատարել Գյումրի-Վանաձոր-Այրում երկաթուղային հատված
09.01.2014,
18:07
Հունվարի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովն այցելեց Գյումրի-Վանաձոր-Այրում երկաթուղային հատված, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովն այցելեց Գյումրի-Վանաձոր-Այրում երկաթուղային հատված, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Ընկերության ղեկավարն այցելեց 2013 թվականի մայիսին հիմնանորոգումից հետո բացված Գյումրու վագոնային դեպոն և հանձնարարեց կատարելագործել վագոնների վերանորոգման տեխնոլոգիաները:
Երկաթուղային հատվածի զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել 2013 թ. դեկտեմբերին պրոֆիլակտիկ վերանորոգում անցած հատվածներին, ինչպես նաև Ջաջուռի թունելին:
Հանձնաժողովը գնահատեց թունելի ջրահեռացման համակարգի աշխատանքի արդյունավետությունը՝ նշելով նման բարդ օբյեկտի շահագործման համար առկա ռիսկերը:
«ՀԿԵ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Ջաջուռի թունելի շահագործման անվտանգությանը: Մասնավորապես, անցած տարի կատարվել է հատուկ հետազոտություն և ջրահեռացման համակարգի վերանորոգման, սողանքային ռիսկերի նվազեցման աշխատանքների որոշ մասը», – նշվում է հաղորդագրության մեջ։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–