Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է հայ–ռուսական բիզնես–ֆորումին

21.11.2013, 17:09
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովն ու ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը հինգշաբթի մասնակցեցին Ուղղափառ բարերարների ռուսական ակումբի կողմից կազմակերպած հայ-ռուսական գործարար համաժողովին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է հայ–ռուսական բիզնես–ֆորումին
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովն ու ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը հինգշաբթի մասնակցեցին Ուղղափառ բարերարների ռուսական ակումբի կողմից կազմակերպած հայ-ռուսական գործարար համաժողովին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Համաժողովի շրջանակներում, որի հիմնական թեմաներն էին ենթակառուցվածքային նախագծերն, էներգետիկայի, ապահովագրության հարցերը, հյուրանոցային ու տուրիստական բիզնեսի զարգացումն, Օլեգ Շատալովը մասնակիցներին ներկայացրեց «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության հիմանական ուղղությունները, ինչպես նաև ընկերության հիմնական ձեռքբերումները Հայաստանում 5-ամյա աշխատանքի ժամանակ:

Գլխավոր տնօրենի տեղակալը հիշեցրեց, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական և տեխնոլոգիական արդիականացմանն ուղղված ՀԿԵ-ի 5-ամյա գործունեությունը թույլ է տվել բեռնափոխադրումների 20%-նոց աճ ապահովել, փոխադրել ավելի քան 3 մլն ուղևոր:

«Հավատարմագրային կառավարման մասին 2008 թվականին ստորագրած պայմանագրի համաձայն, մեր ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտում 5 տարիների ընթացքում պիտի կազմեին 91 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ մենք արդեն ներդրել ենք 90 մլրդ դրամ և մինչև տարեվերջ ծրագիրը կկատարվի ամբողջությամբ», - ասաց Օլեգ Շատալովը:

Նա նաև հիշեցրեց, որ ՀԿԵ-ն մտնում է Հայաստանի խոշորագույն գործատուների եռյակ, ընկերությունում իրագործվում են աշխատողների աջակցության սոցիալական ծրագրեր:

Համաժողովի ընթացքում հայկական ու ռուսական գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկեցին համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմ համագործակցության լայնացման հեռանկարները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-