ՀԿԵ-ն մտադիր է ընդլայնել բացատրական աշխատանքն աշխատակազմերում կուտակային կենսաթոշակային համակարգի համատեքստում
11.02.2014,
19:47
«ՀԿԵ» ՓԲԸ–ն մտադիր է ընդլայնել բացատրական աշխատանքն աշխատակազմերում կուտակային կենսաթոշակային համակարգի համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. «ՀԿԵ» ՓԲԸ–ն մտադիր է ընդլայնել բացատրական աշխատանքն աշխատակազմերում կուտակային կենսաթոշակային համակարգի համատեքստում։
«Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանդես եկող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը երեկ՝ փետրվարի 10-ին, միացել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ՝ բողոքի ակցիա անցկացնելու ընկերության վարչական շենքի մոտ: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նախաձեռնությամբ երեկ իսկ տեղի ունեցավ բողոքի ակցիա անցկացնող խմբի (20 հոգի) հետ հանդիպում: Հանդիպման շրջանակներում ընկերության ղեկավարի կողմից տրվեց կենսաթոշակային բարեփոխման մասին համապարփակ բացատրություն համակարգի ներդրման ու գործատուի կողմից կատարման վերաբերյալ», – հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ռեբեցը նաև նմանատիպ օրինակներ է բերել ռուսական և եվրոպական փորձից: «Դեմ եմ» հասարակական նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումը մերժվել էր:
Ընկերության գլխավոր տնօրենը հատուկ ընդգծել է, որ պահում կատարված միջոցները գտնվում են «ՀԿԵ» ՓԲԸ հաշիվներում և մինչ պետական իշխանության համապատասխան մարմինների որոշումն այդ միջոցների տնօրինման կարգի մասին դրանք ոչ մի տեղ չեն ուղղվելու: «Ամենամսյա պահումները թույլ կտան բացառել տարվա սկզբից աշխատավարձից կուտակված գումարը միանգամից պահելու ռիսկն, ինչը կարող է բերել առձեռն ստացվող գումարի չափի էական նվազման» – շեշտել է Ռեբեցը:
Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ 2013 թ. արդյունքներով՝ Հարավկովկասյան երկաթուղում նկատվել է միջին աշխատավարձի աճ 10 %-ով այն դեպքում, երբ երկաթուղում գրանցվել է փոխադրումների ծավալի անկում 5.3 %-ով՝ 2012 թ. –ի համեմատ։
«Այսպիսով, ՀԿԵ աշխատավարձի աճի տեմպերը կրկնակի գերազանցում է համապատասխան տեմպը հանրապետությունում, այսօր ՀԿԵ-ում միջին աշխատավարձը 40%-ով գերազանցում է միջին աշխատավարձը հանրապետությունում», - ընդգծել է Ռեբեցը։
Նա նշել է, որ 2013 թ. ՀԿԵ-ում ներդրվեց աշխատանքի վարձատրման նոր համակարգ, որն առաջին հերթին ուղղված էր երիտասարդների շահերին: Այսպիսով, երկաթուղու 2500 երիտասարդ աշխատակիցներ, ովքեր ունեին հավելավճար 15 %-ի չափով, հնարավորություն ստացան ստանալու ամենամսյա պարգևավճարներ աշխատավարձի 25%-ի չափով, այն դեպքում, երբ նրանցից 500-ը հավելավճարի իրավունք չունեին՝ նախորդ համակարգի դեպքում:
Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 11-ին անցկացրել է տեսակապով սելեկտորային խորհրդակցություն՝ ընկերության կառուցվածքակյին ստորաբաժանումների ղեկավարների հետ նշված հարցի շուրջ երկխոսության նպատակով:
Խորհրդակցության արդյունքներով աշխատակազմերում բացատրական աշխատանքներ անցկացնելու որոշում է ընդունվեց:
Այսպիսով, փետրվարի 12-ին, պլանավորված անվտանգության օրվա շրջանակներում, որն անց է կացվում ՀԿԵ-ում յուրաքանչյուր չորեքշաբթի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կվարեն կոլեկտիվների հետ հանդիպումներ՝ բացատրելու ՀՀ-ում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման առանձնահատկությունները։ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ինքնին նմանատիպ բացատրական աշխատանք անցկացնելու համար ընտրել է բավականին բարդ Սևանի շրջանը:
«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր աշխատակիցների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ նոր համակարգ մուտք գործելիս», – ասել է Ռեբեցն՝ ավելացնելով, որ չի ազատում ստորաբաժանումների ղեկավարներին աշխատակազմերում տարվող բացատրողական աշխատանքներ անցկացնելու պարտավորությունից: Ըստ գլխավոր տնօրենի՝ այդպիսի աշխատանքը պետք է տարվի համակարգայնորեն ինչպես արտադրական, այնպես էլ հասարակական հարցերի շուրջ:
Ձեռնարկությունների աշխատակազմերի հետ հանդիպումներին ներկա են գտնվելու նաև ներկայացուցիչներ արհմիություններից, վետերանների խորհրդից ու ՀԿԵ երիտասարդական խորհրդից:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–