Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

HSBC Հայաստանի գլխավոր գրասենյակը և STATUS ծառայությունները տեղափոխվում են նոր հասցե

03.11.2023, 16:54
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ ս․ թ․ նոյեմբերի 6-ից Բանկի Գլխավոր գրասենյակը կտեղափոխվի նոր, հարմարավետ և ժամանակակից տարածք
HSBC Հայաստանի գլխավոր գրասենյակը և STATUS ծառայությունները տեղափոխվում են նոր հասցե
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) ուրախությամբ տեղեկացնում է, որ ս․ թ․ նոյեմբերի 6-ից Բանկի Գլխավոր գրասենյակը կտեղափոխվի նոր, հարմարավետ և ժամանակակից տարածք, նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

HSBC Հայաստանն իր հաճախորդներին սիրով կհյուրընկալի Երևան, Պարոնյան 42 հասցեում, որտեղ նրանց համար ստեղծված է հարմարավետ միջավայր: Նշենք, որ Բանկը կպահպանի իր Տերյան 66 հասցեում գործող գրասենյակը, որը կշարունակի իր գործունեությունը որպես «Տերյան» մասնաճյուղ։  

HSBC.jpg

Ավելին, HSBC Հայաստանի STATUS հաճախորդների սպասարկումը նախկին Բաղրամյան 4/1 հասցեի փոխարեն կիրականացվի նորաբաց Գլխավոր գրասենյակում, որտեղ ստեղված են բոլոր պայմանները նրանց առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար։

«Մենք մեծ ոգևորությամբ ենք բացում մեր նոր Գլխավոր գրասենյակի դռները։ Այնտեղ բոլորի համար ստեղծված է հարմարավետ և ժամանակակից միջավայր՝ հաճախորդների սպասումներին և բարձր չափանիշներին համապատասխան:

Նոր գրասենյակի բացման համար հիմք է հանդիսացել նաև աշխատանքային պայմանների ապահովման վերաբերյալ HSBC խմբի վերջին մոտեցումների կիրառման մեր հանձնառությունը։ Դրանք ենթադրում են ստեղծել պայմաններ աշխատակիցների բարեկեցության համար՝ նախապատվություն տալով նրանց ճկուն աշխատաոճի ապահովմանն ու անձնական կյանքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանմանը։ Ժամանակակից ինտերիերային լուծումները հնարավորություն են ընձեռում մեր աշխատակիցներին առաջարկել իրենց նախընտրելի  աշխատաոճին համապատասխան հարմարություններ»,- մեկնաբանեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։
HSBC

  HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC

  HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։